Վանիկ Մարգարյան

Բաժնետեր, Փաստաբան

Վանիկ Մարգարյանը «AM» իրավաբանական ընկերությանը միացել է հիմնադրման պահից՝ մինչ այդ մասնագիտական փորձ ձեռք բերելով «Defense» իրավաբանական գրասենյակում, որտեղ աշխատել է 2009 թվականից, ինչպես նաև փորձագիտական աշխատանք է կատարել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում, ԵԱՀԿ (OSCE) և ԵԽ (CoE) կողմից կազմակերպվող ծրագրերի շրջանակներում:


2009թ-ին Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ: 2013թ-ին ավարտել է ՀՀ փաստաբանների դպրոցը՝ հանդիսանալով դպրոցի առաջին շրջանավարտներից և ստանալով փաստաբանի արտոնագիր: 2015թ-ից հանիսանում է արտոնագրված հաշտարար,  ինչպես նաև Լոնդոնյան Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի (CEDR) կողմից հավատարմագրված հաշտարար: 2016թ-ից հանդիսանում է նաև արտոնագրային հավատարմատար՝ մասնագիտանալով ապրանքային նշանների ոլորտում։ Մասնակցել է մի շարք մասնագիտական դասընթացների ու սեմինարիների։


2019թ-ից դասավանում է ՀՀ փաստաբանական ակադեմիայում (դպրոցում) և վարում փաստաբանների վերապատրաստման դասընթացներ դատավարական փաստաթղթերի, վեճերի այլընտրանքային լուծման և մտավոր սեփականության թեմաներով։ 2025թ-ին ավարտել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) դասընթացավարների վերապատրաստումը:


Վանիկ Մարգարյանը 2023թ-ից հանդիսանում է Հայաստանի արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի(AMCA) հոգաբարձուների խորհրդի անդամ և ՀՀ արբիտրների ասոցիացիայի խորհրդի անդամ, իսկ 2024թ-ին ընտրվել է ՀՀ հաշտարարների պալատի խորհրդի նախագահ։


Կորպորատիվ ոլորտում համակարգել է ընկերության իրավաբանական ծառայությունները ֆինանսավարկային, հանքարդյունաբերության, հեռահաղորդակցության և այլ ոլորտներում մի քանի տասնյակ ընկերությունների լիցենզավորման ու ձեռքբերման (M&A) խոշոր գործարքների ու իրավաբանական ուսումնասիրության (Due diligence) շրջանակներում:


Փաստաբանական ծառայությունների մասով վարել է շուրջ երկու հարյուր դատական գործեր, որոնց բացարձակ մեծամասնությունը ավարտվել է «AM» իրավաբանական ընկերության հաճախորդների օգտին կամ ավարտվել հաշտության համաձայնությամբ։


Մասնագիտացած է կորպորատիվ, ֆինանսական և հարկային իրավունքի, դատավարության, մտավոր սեփականության, ինչպես նաև միջազգային իրավունքի բնագավառներում:

Կարծիքներ

Facebook