
Սիփան Կեսոյան
Ավագ Իրավախորհրդատու, Փաստաբան
Սիփան Կեսոյանը 2012- 2018 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել էՀայկական պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության բաժինը, 2018-2020 թվականներին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժինը:
2021-2022 թվականներին սովորել և ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը:
2018-2019 թվականներին աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում որպես 1-ին կարգի մասնագետ:
2019 թվականին աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակում որպես իրավական հարցերով փորձագետ:
2022-2023 թվականներին աշխատել է «Արմատ” իրավաբանական ընկերությունում որպես իրավաբան:
2023-2024 թվականներին ՀՀ փաստաբանական պալատի Հանրային պաշտպանի գրասենյակում որպես հանրային պաշտպան:
Սիփան Կեսոյանը մասնագիտացած է իրավական վեճ ունեցող հաճախորդներին ծառայություններ մատուցելու ոլորտում:
2013-2015 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Տիրապետում է անգլերեն և հայերեն լեզուներին:



