Հայկ Սանոյան

Իրավախորհրդատու

+374 12 26 26 26

Հայաստան, Երևան

 

Փաստաբան Հայկ Սանոյանը «AM» իրավաբանական ընկերությանը միացել է 2017 թվականին:

Հայկ Սանոյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ: Ավարտել է նաև ՀՀ Փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր: Պրակտիկ գիտելիքներ է ձեռք բերել ՀՀ ընդհանուր իրավասության և Վարչական դատարաններում:

Աշխատել է «Ուլպիանոս» փաստաբանական գրասենյակում, որպես փաստաբան-իրավախորհրդատու, այնուհետև՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում՝ դատավորի օգնականի պաշտոնում:  

Հասարակական գործունեության ընթացքում հանդիսացել է «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ» հասարակական կազմակերպության իրավական հանձնաժողովի նախագահ:

Մասնագիտացած է վարչական մարմինների հետ արտադատական կարգով իրավական խնդիրների լուծման գործում, վարչական և քաղաքացիական դատավարության բնագավառներում:

 
 
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 
Կապվել մեզ հետ