Կորպորատիվ Առաջարկ

ԻՍԿԱՊԵՍ  ՇԱՀԱՎԵՏ ԱՌԱՋԱՐԿ. 
Դուք վճարում եք ամենամսյա ֆիքսված գումար և լուծում Ձեր բոլոր իրավաբանական խնդիրները:
       ԴՈՒՔ ՇԱՀՈՒՄ ԵՔ, ՔԱՆԻ ՈՐ…
• Մեկ իրավաբանի աշխատավարձով Ձեզ համար աշխատում է մի ամբողջ գրասենյակ.
• Դուք չեք վճարում ամեն առանձին փաստաթղթի կամ գործի համար մեծ գումարներ.
• Դուք չեք պահում մշտական աշխատող կամ առանձին իրավաբանական բաժին.
• Կա ընկերություն, որը պատասխանատու է իր գույքով իր կատարած աշխատանքի համար:
        ՊԵՏՔ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ…
• Մեկ իրավաբանը (նույնիսկ ամենատաղանդավորը) կարող է որակյալ սպասարկել իրավունքի բոլոր բնագավառներում: Միայն իրավաբան-մասնագետների խումբը կարող է ապահովել իրավաբանական անվտանգություն:
• Հաշվապահը կարող է իսկապես որակյալ իրավաբանություն անել: Հաշվապահները ընդամենը օգտագործում են պատրաստ ձևաթղթերը և արդյունավետ են մինչև առաջին իսկ թեթև իրավաբանական խնդրի առաջացումը:
• Իրավաբանական գրասենյակների հետ աշխատանքը ձեռնտու չէ: Իսկապես որ կան խելահեղ գումարներ պահանջող գրասենյակներ, բայց խելամիտ գները և բարձր որակը հնարավոր է:
       ԱՄԵՆ ԱՄԻՍ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ…    
• մշակել ներքին կորպորատիվ փաստաթղթեր (ներքին կարգապահական կանոններ, աշխատանքի նկարագրեր, տիպային ձևաթղթեր և այլն), 
• մշակել պայմանագրեր (աշխատանքային, առուվաճառքի, բեռնափոխադրման, ծառայությունների մատուցման և այլն)
• ներկայացնել Ձեր շահերը պետական մարմիններում (կադաստր, հարկային և մաքսային մարմիններ և այլն)
• կատարել տարբեր տեսակի լիցենզիաներ ստանալու համար անհրաժեշտ աշխատանքներ,
• իրականացնել անշարժ գույքի հետ կապված գործարքներ,
• պաշտպանել մտավոր սեփականության և այլ իրավունքեր, 
• վարել բանակցություններ այլ ընկերությունների և անձանց հետ,
• տրամադրել գրավոր և բանավոր խորհրդատվություն ցանկացած իրավական հարցի վերաբերյալ,
• հիմնադրել կազմակերպություն,
• Ձեր ընկերության համար ապահովել պետական գրանցումը, վերակազմակերպումը և լուծարումը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 
Կապվել մեզ հետ