Մեր մասին

«AM» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում իրավաբանական խոշորագույն ընկերություններից մեկը: Ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին երկու առաջատար իրավաբանական ընկերությունների թիմերի միավորման արդյունքում, որոնք ավելի քան 10 տարի ակտիվ գործունեություն են ծավալել այս ոլորտում: «AM» իրավաբանական ընկերությունը իրավաբանական ծառայություններ է մատուցում իրավունքի բոլոր ճյուղերով: Ընկերության թիմը մասնագիտացված է ոլորտի բոլոր ուղղություններով: Իրավաբաններից շատերը համատեղում են պրակտիկ իրավաբանի աշխատանքը հանրապետության լավագույն բուհերում դասախոսելու հետ: 

Ընկերությունն ունի գործընկերներ ավելի քան 15 երկրներում, այդ թվում՝ ինչպես հարևան Վրաստանում և Իրանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում և ԱՄՆ-ում:

Իրավաբանական խնդիրները ձևավորվում են դանդաղ, ժամանակի ընթացքում և հաճախ` աննկատ: Մարդիկ փորձում են ինչ-որ լուծումներ գտնել, բայց այդ խնդիրներով լրջորեն զբաղվելու ժամանակ չունեն: Ի վերջո դրանք կուտակվում են ու դառնում լուրջ վտանգ նրանց գործի, գրպանի ու նույնիսկ հանգիստ կյանքի համար: 

ՄԻ՛ ԹՈՂԵՔ` ՁԵՐ ՓՈՔՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԴԱՌՆԱ ՄԵԾ ՎՏԱՆԳ:

Իրավաբանական խնդիրները լուծելու համար շատերը դիմում են տարբեր մարդկանց, տարբեր մասնագետների և միայն վերջում` իրավաբանի: Լավագույն դեպքում նրանք գտնում են մի իրավաբան, որից պահանջում են լուծել բոլոր իրավաբանական խնդիրները: Այդ իրավաբանը չի գոհացնում, ընտրում են մյուսին և դարձյալ դժգոհ են: 

ՃԻՇՏ ԸՆՏՐԵ՛Ք ՁԵՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ:

Իրավաբանական ծառայություններից օգտվելը միշտ չէ, որ հաճելի է: Դժվար է որոշել` որ իրավաբանին դիմել, երբ դիմել և որքան վճարել: Բարդ է նաև հասկանալ, թե որ իրավաբանը ինչ ոլորտում է մասնագիտացած: Իրավաբանական ծառայություններից օգտվելը դառնում է մեկ այլ` ավելի մեծ խնդիր:

ԱՎԵԼԻ ՀԱՐՄԱՐ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ Է ԴԻՄԵԼ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ: 

Իրավաբանական գրասենյակներն այնքան շատ են: Դրանք կարող են շատ ավելի թանկ արժենալ, քան առանձին գործող իրավաբանները: Դուք ունեք իրավաբանական ծառայություններ մատուցող ընկերությանը չդիմելու այլ պատճառներ ևս: Այդ պատճառներից ոչ մեկն արդարացված չէ «AM» ընկերության պարագայում:

Իր գործունեության ընթացքում որակյալ ծառայությունների մատուցման արդյունքում ընկերությունն արձանագրել է մեծաթիվ հաջողություններ, որոնցից հատկանշանական են՝

Դատական գործերով հաղթանակներ- 560
Վեճերի արտադատական լուծում- 140
Ապրանքային նշանների գրանցում- 73
Իրավաբանական եզրակացությունների տրամադրում- 247
Պայմանագրերի կազմում- 1760
Իրավաբանական անձանց պետական գրանցում- 220

Իրավական տեղեկատվություն.
«ԷյԷմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ
Կառավարիչ բաժնետեր՝ Գրիգոր Մինասյան
Հասցե` ք.Երևան, Արշակունյաց 49/22
ՀՎՀՀ` 02607778
Հ/Հ 220473330581000 «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ»

 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 
Կապվել մեզ հետ