«AM» իրավաբանական ընկերությունը, հաշվի առնելով յուրաքանչյուր իրավաբանի՝ հասարակությանը ծառայելու բարոյական պատասխանատվությունը, ակտիվորեն ներգրավված է «Pro Bono» (հասարական հիմունքներով), ինչպես նաև այլ բարեգործական, մասնագիտական ու կրթական ծրագրերում:
«AM» իրավաբանական ընկերությունը խրախուսում է իր իրավաբաններին ու մասնագետներին հասարակական հիմունքներով որակյալ իրավաբանական օգնություն տրամադրել այն անձանց, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ վճարովի իրավաբանական ծառայություններ: «AM» իրավաբանական ընկերության «Pro Bono» աշխատանքի քաղաքականությունը հնարավորություն է տալիս յուրօրինակ չափանիշների և որոշումների կայացման ընթացակարգերի միջոցով հաջողությամբ վարել նմանատիպ գործերը:
Սույն գործունեության մանրամասների հետ կարող եք ծանոթանալ այստեղ: