Գրանցված ապրանքային նշանների օտարալեզու գովազդի թույլատրելիության մասով «AM»-ը հերթական հաղթանակն է գրանցել Լեզվի կոմիտեի դեմ

9 Սեպտեմբեր, 2024

Նախորդ տարի «AM» իրավաբանական ընկերությանը դիմած անհատ ձեռնարկատիրոջ դեմ ՀՀ լեզվի կոմիտեն հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Ըստ հայցի` «AM»-ի վստահորդը ցուցանակները ոչ հայերեն ձևավորելը զանցակազմին համապատասխանող արարք էր կատարել․ հայցը բավարարվել էր ՀՀ վարչական դատարանի կողմից:

«AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Վանիկ Մարգարյանն ու Անի Նիկողոսյանը, ստանձնելով վստահորդի իրավունքների պաշտպանության գործը, վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որի քննության արդյունքում ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը   կարևոր որոշում է կայացրել:

Որոշման համաձայն պատասխանողի հասցեում զետեղված ոչ հայերեն գրառումները ցուցանակներ չեն և դրանք պարունակում են գրանցված ապրանքային նշան։

Դատարանի արձանագրմամբ օտար լեզվով գովազդի օրենսդրական արգելքը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների վրա, որի պայմաններում վստահորդի գործողությունը թույլատրելի է և չի կարող որակվել որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում։

Նշված որոշումը վերադաս ատյանի կողմից ևս քայլ է տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը նշանակալի բարենպաստ ազդեցության համար, և վերջիններիս կազատի իրենց գործունեության ընթացքում անհարկի խոչընդոտներից։ 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ