«AM»-ի վստահորդը 20 տարուց ավելի տիրապետում և օգտագործում էր խանութ-տաղավար, սակայն չէր կարողանում սեփականության իրավունք գրանցել: Չնայած ներկայացված բոլոր ապացույցներին ու հիմնավորումներին` Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը՝ գույքի տիրապետումը գնահատելով ոչ բարեխիղճ:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որի հիման վրա գործն ուղարկվել էր ստորադաս դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից բավարարվել է հայցադիմումը, գույքը ճանաչվել է տիրազուրկ և ճանաչվել է վստահորդի սեփականության իրավունքը:
Երկարատև դատավարության արդյունքում «AM»-ի վստահորդը ՀՀ կադաստրի կոմիտեում սեփականությունը գրանցելու իրավունք ստացավ: