«AM» իրավաբանական ընկերություն դիմած քաղաքացին անշարժ գույքի գնման նպատակով կատարել էր կանխավճար, սակայն վերջինիս հետ պայմանագրով սահմանված ժամկետում չէին կնքել գնման իրավունքի պայմանագիր։
Կառուցատապողը տարբեր պատճառաբանություններով խուսափել էր գնման իրավունքի պայմանագրի կնքումից, որի հետևանքով խախտվել էին վստահորդի իրավունքները և օրինական շահերը:
«AM»-ի փաստաբան Հայկ Բարսեղյանը, սպառելով արտադատական կարգով խնդրի լուծման հնարավորությունները, հայցադիմում էր ուղարկել դատարան։
Կանխավճարի պայմանագրի ուսումնասիրությունից պարզվել է, որ առկա է պայմանագրի խախտման համար նախատեսված տույժ: Դատարան ներկայացված հիմնական պահանջին փաստաբանն ավելացրել էր նաև տույժը վճարելու պահանջը։
Կառուցապատողի ժամանակ շահելու քաղաքականությունը շարունակվել էր նաև դատարանում, սակայն «AM»-ի փաստաբանը առարկել էր ներկայացված միջնորդություններին` հիմնավորելով, որ դրանք իրավունքի չարաշահման և դատական նիստերն անհարկի ձգձգելու նպատակ են հետապնդում։
Ավելի քան երկու տարվա դատական քննության արդյունքում դատարանը բավարարեց «AM»-ի հայցադիմումը, և կառուցապատողը պարտավորվեց վստահորդին վերադարձնվել վճարված կանխավճարը, ինչպես նաև տույժը և դատական ծախսերը։