Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք էր առաջադրված ութ անձանց, այդ թվում նաև շինարարական և կառուցապատման գործունեություն ծավալող «Ավետիսյան Քոնսթրաքշն» կազմակերպության տնօրենին ու երկու հաշվապահներին։
Վերջիններս մեղադրվում էին հետին ամսաթվով կեղծ փաստաթղթեր՝ ստացական և հարկային հաշիվ պատրաստելու մեջ, որով, իբրև, փորձել են շեղել վարույթի ընթացքը և այդ կերպ օգնել մեղադրյալներին խուսափելու հնարավոր քրեական պատասխանատվությունից։
Կազմակերպության տնօրենի ու երկու հաշվապահների պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Լևոն Սահակյանը։
Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել տվյալ գործով մեղադրվող բոլոր ութ ամբաստանյալներին։
Դատավճռի դեմ փաստաբան Սահակյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք։
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի` նոյեմբերի 15-ի որոշմամբ ճանաչվեց կազմակերպության տնօրենի ու հաշվապահների անմեղությունը:
«AM»-ի երեք վստահորդներն արդարացվեցին տվյալ գործով։