«AM» իրավաբանական ընկերությունը «Pro bono»-ի շրջանակում պարբերաբար անվճար իրավաբանական աջակցություն է ցուցաբերում օգնության կարիք ունեցող քաղաքացիներին:
Հերթական օգնությունը տրամադրվել է Արցախից բռնի տեղահանված քաղաքացուն:
Տեղահանվելիս հնարավոր չի եղել պահպանել դիմողի ամուսնու մահվան վերաբերյալ ակտային փաստաթղթերը, որոնց բացակայության պայմաններում արցախցին չէր կարողանում ստանալ ՀՀ քաղաքացիություն:
«AM»-ի իրավաբան Լևոն Միքայելյանը փաստաբան Հայկ Բարսեղյանի համակարգմամբ ուսումնասիրել է փաստաթղթերի փաթեթները, կատարել համապատասխան հարցումներ, որի արդյունքում հարցը հնարավոր է եղել լուծել արտադատական կարգով՝ նոտարի միջոցով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատմամբ։
Արդյունքում արցախցին ստացել է ամուսնու մահվան փաստի հաստատում, որն էլ կօգնի նրան ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցում։