«AM» իրավաբանական ընկերություն դիմած քաղաքացին մեղադրվում էր կենդանի շահումով խաղեր վարելու միջոցով ընկերոջն առանց պետական գրանցման, առանց հատուկ թույլտվության և լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն օժանդակելու մեջ:
Վերջինս, ըստ մեղադրանքի, որոշ ժամանակ վարել է պարբերաբար շահույթ ստանալու նպատակով կազմակերպված «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր:
Ըստ մեղադրանքի` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5 500 000 000 դրամի վնաս` որպես պետական տուրքի չվճարում: Քաղաքացու խախտված իրավունքների պաշտպանությունը վստահվել էր «AM» իրավաբանական ընկերության իրավախորհրդատու, փաստաբան Սիփան Կեսոյանին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած որոշմամբ պետությանը առանձնապես խոշոր չափի` 5 մլրդ 500 մլն դրամի ենթադրյալ վնաս հասցրած` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն օժանդակելու համար մեղադրվող «AM»-ի վստահորդն արդարացվել է առաջադրված մեղադրանքում բավարար ապացույցների բացակայության հիմքով: