Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը բավարարել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, որով վերջինս պարտավորվում է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունն ու փոխհատուցում վճարել:
«Հրապարակ»-ի հոդվածում անդրադարձ էր եղել Արայիկ Հարությունյանի` իբր քաղաքի կառավարման հարցերում ակտիվ դերակատարմանը:
ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի խախտված իրավունքների դատական պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական գրասենյակը, ի դեմս ավագ իրավախորհրդատու, փաստաբան Արման Ներսիսյանի։
Դատավարությունն ավարտվել է «AM»-ի վստահորդի հաղթանակով։
Դատարանը պարտավորեցրել է «Հրապարակ» օրաթերթին հերքում տարածել և հօգուտ Արայիկ Հարությունյանի բռնագանձել 226,000 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնաս, ինչպես նաև պետական տուրքի գումար։