«AM»-ը տարին ամփոփում է հերթական հաղթանակով. մեր վստահորդի դեմ ներկայացված 40,000 եվրոյի հայցը մերժվել է

28 Դեկտեմբեր, 2024

Ժառանգությունը բացելուց հետո մահացածի քույրը դիմել էր դատարան եղբոր դստեր դեմ, ըստ որի «AM»-ի վստահորդից պահանջում էր հատուցել հոր հիվանդության ընթացքում կատարված ծախսերը:

Հայցվորի պնդմամբ վճարել էր ժառանգատուին բուժող բժշկին, վարձել էր մասնավոր ինքնաթիռ և հատուկ ուղեկցող անձնակազմի միջոցով եղբորը տեղափոխել էր Հայաստան:

Հայցվորը, որպես ծախսերի փոխհատուցում, պահանջում էր 40,000 եվրո:

«AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Լևոն Սահակյանն ու Պայծառ Քոչարյանը, ձեռք բերելով բավարար փաստեր, ապացուցեցին, որ ժառանգատուն է հոգացել իր բուժման ծախսերը, բացի այդ ունեցել է առողջության ապահովագրություն, իսկ մասնավոր ինքնաթիռի վարձակալությունն ու այլ ծախսերը չեն եղել անհրաժեշտ և ողջամիտ: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից մերժվել է  «AM»-ի վստահորդի դեմ ներկայացված հայցը: Ըստ դատարանի՝ մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած անհրաժեշտ բուժման ծախսերի կատարումը հայցվորի կողմից չի  հիմնավորվել:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ