«AM» իրավաբանական ընկերությանն էր դիմել քաղաքացի` հայտնելով, որ ազգականը տարիներ առաջ քանդել է Կոտայքի մարզում գտնվող իր տունը և չի ցանկանում փոխհատուցում վճարել։
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանը հայց ներկայացրեց դատարան՝ վնասը փոխհատուցելու և քաղաքացու իրավունքները պաշտպանելու համար։
Վնաս պատճառած անձը փորձում էր խոչընդոտել գործի ընթացքը՝ բողոքներ ներկայացնելով Քննչական կոմիտե, սակայն փաստաբանը ձեռք բերեց ապացույցներ և դիմումներ ուղարկեց պետական մարմիններ։
Դատարանը ընդունեց հայցը և որոշեց, որ վնաս պատճառած անձը պետք է փոխհատուցի 5 մլն դրամ և մինչև պարտավորության կատարումը վճարի բանկային տոկոսներ։