ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը․ «АМ»-ի փաստաբան Պայծառ Քոչարյանի ջանքերով ապօրինաբար սեփականաշնորհված գույքը կվերադարձվի քաղաքացուն

26 Մարտ, 2025

«AM» իրավաբանական ընկերության հաճախորդի ազգականը, իրականությանը չհամապատասխանող փաստեր ու ապացույցներ ներկայացնելով, ձեռք էր բերել իրավունքներ այն բնակելի տան և հողամասի մի մասի նկատմամբ, որը պետք է ժառանգեր մեր վստահորդը։ ՀՀ վարչական դատարանում վիճարկվել էր հաճախորդի ազգականին տրված վարչական ակտը, սակայն դատարանը մերժել էր ներկայացված հայցը, իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը անփոփոխ էր թողել կայացված վճիռը։ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Պայծառ Քոչարյանի կողմից ներկայացվեց վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից բավարարվեց՝ հնարավորություն տալով ընկերության հաճախորդին ժառանգել իրեն հասանելիք գույքն ամբողջությամբ:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ