Դատարանը կայացրեց 60000 եվրոյի բռնագանձման վճիռ հօգուտ «AM» ի վստահորդի

14 Հունվար, 2025

Իրանական բեռնափոխադրող ընկերությունը ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալելիս բախվել էր լուրջ իրավական խնդիրների. գործընկեր հայկական ընկերությունը հրաժարվում էր կատարել վերջինիս նկատմամբ ունեցած իր ֆինանսական պարտավորությունները։

«AM» իրավաբանական ընկերության փորձառու փաստաբանների թիմը, մանրամասն վերլուծելով գործը, կառուցեց վստահորդի խախտված իրավունքների դատական պաշտպանության հիմնավոր ռազմավարություն և հայց ներկայացրեց դատարան՝ պահանջելով ոչ միայն պարտավորության մայր գումարը, այլ նաև դրա նկատմամբ հաշվարկված տույժերը։

Առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ բավարարեց հայցը՝ կայացնելով վճիռ հօգուտ «AM»-ի վստահորդի։ Հայկական ընկերությունը, սակայն, փորձեց վիճարկել վճիռը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոք։

«AM»-ի փաստաբան, իրավախորհրդատու Կամելիա Մանուկյանը շարունակեց վստահորդի շահերի պաշտպանությունը Վերաքննիչ դատարանում՝ հասնելով վստահորդի օգտին ևս մեկ բարենպաստ դատական ակտի կայացման․ Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը։ 

Իրավական բարդ պայքարում ստացած հաղթանակի շնորհիվ հայկական ընկերությունը պարտավորվեց «AM»-ի վստահորդին վճարել շուրջ 60,000 եվրո՝ ներառյալ պարտավորության մայր գումարը և դրա նկատմամբ հաշվարկված տույժերը։

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ