Ավելի քան քսան տարի Ռուսաստանի Դաշնությունում բնակվող քաղաքացու քրոջ դուստրը հայց էր հարուցել քեռու դեմ`պնդելով, որ փոխհատուցմամբ ձեռք էր բերել մորեղբոր գույքը և հանդիսանում էր դրա բարեխիղճ ձեռքբերող:
Տարիներ շարունակ բնակվելով քեռուն և նրա ընտանիքին պատկանող բնակարանում`«AM»-ի վստահորդի զարմուհին խոչընդոտել էր քեռու` Հայաստանում գտնվելու ընթացքում սեփական բնակարան մուտք գործելուն:
«AM» իրավաբանական ընկերության փորձառու ու բանիմաց փաստաբան Պայծառ Քոչարյանը, ստանձնելով վստահորդի շահերի պաշտպանությունը, ձեռք է բերել և դատարան ներկայացրել մի շարք ապացույցներ, ըստ որոնց «AM»-ի վստահորդն իրեն պատկանող բնակարանից հրաժարվելու գործողություններ չէր կատարել, ավելին՝ վերջինս մշտապես հոգացել էր իր գույքի հետ կապված բոլոր ծախսերը:
Շուրջ յոթ տարի տևած դատավարության ընթացքում գրանցվեց «AM»-ի հաճախորդի մահը, սակայն Պայծառ Քոչարյանը շարունակեց ներկայացնել վստահորդի ժառանգների իրավունքներն ու օրինական շահերը:
Փաստաբանը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան` խնդրելով վտարել բնակարանը երկու տասանյակ տարի զավթած հայցվորին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժեց վստահորդի հակառակորդի հայցը և վճռեց վտարել վերջինիս: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ևս մերժվեց վստահորդի հակառակորդի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողնվեց առաջին ատյանի դատական ակտը:
Այսպիսով, տարիներ անց արդար դատավարության արդյունքում գույքը վերադարձվեց իրական սեփականատերերին և վերացվեց ազգականի կողմից գույքի ապօրինի տիրապետումը: