Նարինե Ավետիսյան

Բիզնես խորհրդատվության թիմի ղեկավար

+374 12 26 26 26

Հայաստան, Երևան

 

Նարինե Ավետիսյանը ունի Բիզնեսի կառավարման միջազգային մագիստրոսի կոչում, ինչպես նաև անցել է խորացված մասնագիտական վերապատրաստում մի շարք արտերկրյա դասընթացների ընթացքում: Նա ունի հայաստանյան և միջազգային մեծ փորձառություն՝ կառավարման, բիզնեսի խորհրդատվության, մասնագիտական ուղղորդման և դասավանդման: Շուրջ 12 տարի նա աշխատել է մանրածախ առևտրի ոլորտում և հանդիսացել է այդ ոլորտում առաջատարներից  մեկը` ներդնելով շուկայում կատեգորիաների կառավարումը, ինչպես նաև մանրածախ առեւտրի լավագույն ժամանակակից փորձը:  Տիկին Ավետիսյանը կարևորագույն դերակատարում է ունեցել Հայաստանում «Քարֆուր» խանութի բացմանը՝ ղեկավարելով  մարքեթինգի, մատակարարման և բանակցությունների վարման ուղղությունները: Ներկայումս նա խորհրդատվություն է տրամադրում Ասիական զարգացման բանկին՝ տարբեր ծրագրերի և նախագծերի շրջանակներում, ներառյալ քաղաքային և սոցիալական զարգացման ծրագրերը:  Նրա վերջին հաճախորդների շարքում են Հայաստանի առաջատար օտարերկրյա բանկերից մեկը, նոր կառուցվող զվարճությունների այգին, 5 ներմուծող և 4 ծառայություններ մատուցող ընկերություններ: Այդ բոլոր ընկերությունները նրա գիտելիքների ու փորձառության շնորհիվ բարելավել են իրենց կառավարման համակարգը, ինչպես նաև բարձրացրել են իրենց գործունեության արդյունավետությունը:

 
 
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 
Կապվել մեզ հետ