«AM» իրավաբանական ընկերությունը, շարունակելով ընդլայնել միջազգային գործընկերության շրջանակները, համագործակցության հուշագիր է ստորագրել Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում գործող «Stelios Americanos & Co» իրավաբանական ընկերության հետ: Միաժամանակ ընկերությունը մասնաճյուղ ունի Աթենք քաղաքում, որի միջոցով բարձրորակ իրավաբանական ծառայություններ է մատուցում նաև Հունաստանում:
«Stelios Americanos & Co» ընկերությունը կիպրոսյան առաջատար իրավաբանական ընկերություններից է, որը մասնագիտացած ծառայություններ է մատուցում կորպորատիվ, առևտրային, անշարժ գույքի, ֆինանսական և բանկային իրավունքի ոլորտներում:
Նշենք, որ Կիպրոսը համարվում է ամբողջ աշխարհում բիզնեսի համար լավագույն հարկային պայմաններն առաջարկող երկրներից մեկը: «Stelios Americanos & Co» ընկերությունը տրամադրում է բիզնես սկսելու համար ճիշտ կազմակերպաիրավական ձևի ընտրության հարցում խորհդատվություն, ինչպես նաև Կիպրոսում ընկերության գրանցման և հետագա իրավաբանական սպասարկման համալիր ծառայություններ: Միաժամանակ, Կիպրոսն առաջարկում է ներդրումների կատարման միջոցով քաղաքացիություն ստանալու նպաստավոր պայմաններ:
Այսպիսով, «AM» իրավաբանական ընկերությունը գործընկերային հարաբերությունների հաստատման միջոցով իր հաճախորդներին որակյալ իրավաբանական ծառայություններ ստանալու հնարավորություն է ընձեռում ոչ միան Հայաստանում, այլև արտերկրում: