«AM»-ի իրավաբանական ծառայությունները հասան Եգիպտոս

30 Հուլիս, 2019

Շարունակաբար ընդլայնելով իր կողմից մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը՝ «AM» իրավաբանական ընկերությունը համագործակցության հուշագիր է կնքել Եգիպտոսում գոծող Sadany & Khalifaընկերության հետ:

Sadany & Khalifa ընկերությունը Եգիպտոսում գործող ամենամեծ իրավաբանական ընկերություններից է, որն իր գործունեության ընթացքում բարձրորակ ծառայություններ է մատուցել ոչ միայն մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին, այլ նաև պետական մարմինների և միջազգային կազմակերպությունների:

Ընկերության աշխատակազմը համալրված է իրավունքի բոլոր ճյուղերում մասնագիտացածիրավաբաններով, ինչի շնորհիվ առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ՝ընկերությունների գրանցում և դրանց հետագա սպասարկում, բանկային և ֆինանսական ծառայություններ, վստահորդների շահերի դատական պաշտպանություն, պարտքերի հետգանձում և բազմաթիվ այլ ծառայություններ: Ծառայությունների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հղումով՝ http://www.sadanykhalifa.com/:

Այսպիով, «AM» իրավաբանական ընկերության կողմից հաստատված միջազգային համագործակցության շնորհիվ այսուհետ մեր հաճախորդներն իրենց իրավաբանական խնդիրները լուծելու հնարավորություն ունեն նաև Եգիպտոսում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ