Երկու մահվան մեջ անհիմն մեղադրվող «AM»-ի վստահորդ բժիշկն արդարացվեց

22 Հունվար, 2020

Դեռևս 2018 թվականին «AM» իրավաբանական ընկերություն էր դիմել «Սլավ Մեդ» բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիական ծառայության ղեկավար բժիշկը, ում մեղադրանք էր առաջադրվել ծննդկան Մերի Մարգարյանի և նրա դստեր մահվան դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Բժիշկը մեղադրվում էր այն բանի համար, որ դեպքի օրը հերթապահություն իրականացնելով «Շենգավիթ» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ՝ իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետև՝ վերջինիս նորածնի մահը:

2018 թվականի օգոստոսին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան: «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի ջանքերով 2019 թվականի սեպտեմբերին մեղադրյալն արդարացվել էր. դատարանը ճանաչել ու հռչակել էր բժշկի անմեղությունը: Դատախազը, սակայն, վերաքննիչ բողոքներ էր ներկայացրել:

Սույն թվականի հունվարի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նաև ներկայացված բողոքներն ու արդարացման դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:

Արդյունքում՝ առողջապահության ոլորտը անհարկի չկորցրեց բարեխիղճ ու գրագետ բժշկի, ով ամեն օր բժշկական օգնություն է ցուցաբերում ՀՀ քաղաքացիներին և ոչ միայն:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ