Պաշտպանության փոխնախարար Մ․ Ղամբարյանին զրպարտել են. նրա իրավունքները դատարանում կպաշտպանի «AM» իրավաբանական ընկերությունը

5 Փետրվար, 2020

Հանրությանն արդեն հայտնի է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տարվա մայիսին չեղարկել էր ռուսաստանյան ORSIS ընկերության կողմից մի քանի միլիոն դոլարի գիշերային տեսադիտման հատուկ սարքերի մատակարարման գործընթացը: Գործարքի չեղարկման պատճառ էր հանդիսացել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտումը, որը հանգեցրել էր գնման գործընթացին տվյալ մասնակցի՝ ORSIS ARMS և «Պրոմտեխնոլոգիա» կոնսորցիումի հետագա մասնակցության դադարեցմանը։ Վերջիններս հավաստել էին, որ ունեն պահանջվող մասնագիտական փորձառություն, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ մասնագիտական փորձառության մասով մասնակիցը չի բավարարում օրենսդրությամբ սահմանված նվազագույն պահանջներին։

Գնման լիովին օրինական գործընթացում ձախողված ընկերության փաստաբանը 09.10.2019թ-ին և 02.11.2019թ-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր անձնական էջում կատարված գրառումներով, ինչպես նաև 24.10.2019թ-ին «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցով զրպարտել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանին՝ նրա մասին տարածելով բացարձակ սուտ և արատավորող տեղեկություններ:

Պաշտպանության փոխնախարարը որոշել է դատական կարգով զրպարտողից պահանջել հերքում և դրամական փոխհատուցում հասցված բարոյական վնասի համար: Նրա իրավունքները դատարանում կպաշտպանի «AM» իրավաբանական ընկերության թիմը՝ բաժնետեր Վանիկ Մարգարյանի գլխավորությամբ:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ