Տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Ռադիո Վանի եթերում պարզաբանում է «AM»-ի փաստաբանը

13 Մայիս, 2020

«AM» իրավաբանական ընկերության բաժնետեր, փաստաբան Վանիկ Մարգարյանը «Յանդեքս Տաքսի» և «Յուտաքսի» ընկերությունների տնօրենների հետ մասնակցել է Ռադիո Վանի կազմակերպած քննարկմանը՝ կապված տաքսու ոլորտում նոր օրենսդրական նախագծին և օնլայն հարթակների վերաբերյալ կարգավորումներին (հղումը՝ https://radiovan.fm/station/article/19416):

Օրենքի նախագծով առաջարկվում է լուծել առկա օրենսդրական բացերը տաքսի ծառայության պատվեր փոխանցող օնլայն հարթակների հետ կապված, կարգավորել նրանց գործունեությունը՝ սահմանելով, որ նշված հարթակները տաքսի ծառայություն մատուցող չեն և առանձին գործունեություն են իրականացնում բացառապես պատվեր փոխանցելով, ինչպես նաև թույլատրվում է ծրագրային հաշվիչների կիրառումը ոլորտում: Բացի այդ, նախագծով սահմանվում են նաև առավել հստակ պահանջներ տաքսի ծառայությունների վերաբերյալ, կարգավորվում է օդանավակայանում տաքսի ծառայության առանձնահատկությունները:

Միևնույն ժամանակ նախագծով կատարվում է անհատ վարորդների խտրական տարբերակում, որի արդյունքում օնլայն հարթակների հետ համագործակցողները պետք է հաշվառվեն որպես անհատ ձեռնարկատեր, վճարեն պետական տուրք և հարկեր, իսկ չհամագործակցողները՝ ազատվեն տուրքերից և հարկերից, ինչը թե՛ իրավական, թե՛ հիմնավորվածության առումով խնդրահարույց է:

Նախագիծը հրապարակված է https://www.e-draft.am/projects/2452 հղմամբ:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ