Մեր ընկերությունը աջակցում է ապագա ուսանողներին մասնագիտական կողմնորոշման հարցում:

24 Մարտ, 2014

“AM” ընկերությունը գիտակցում է ապագա ուսանողների մասնագիտական կողմնորոշման  կարևորությունը, այդ իսկ պատճառով աջակցում է նրանց այդ հարցում: ԵՊԲՀ-ի “Հերացի” ավագ դպրոցի պատմաբանական հոսքի աշակերտները, իրավաբանական կազմակերպության գործունեությանը մոտիկից ծանոթանալու նպատակով, հյուրընկալեցին “AM” ընկերության գլխամասային գրասենյակ: Կազմակերպության կառավարիչ բաժնետեր Գրիգոր Մինասյանը հանդիպեց ապագա ուսանողներին և հակիրճ ներկայացրեց իրավաբանի մասնագիտության և իրավաբանական ընկերության գործունեության նրբություններն և առանձահատկությունները: Հանդիպման ընթացքում ապագա ուսանողները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: Այնուհետև աշակերտները շրջեցին գրասենյակով, ծանոթացան կազմակերպության կառուցվածքին և աշխատանքին: Հանդիպման ավարտին աշակերտները խոստովանեցին, որ այս այցը նրանց օգնեց ավելի լավ հասկանալ իրավաբանական ընկերությունների կարևորությունը հասարակության համար և առհասարակ իրավաբանի դերը և պարտականությունները: Աշակերտների հետ հանդիպման ավարտին "AM" ընկերությունը պատրաստակամություն հայտնեց նրանց աջակցել նաև ապագայում. յուրաքանչյուր աշակերտ, ով նպատակ ունի ապագայում իրավաբան դառնալ, հնարավորություն կունենա պարբերաբար այցելել գրասենյակ և ավելի մոտիկից ծանոթանալ աշխատանքային գործընթացին: 

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ