Արձանագրվեց՝ «Աջարաբեթ»-ի խաղարկության ընթացքում որևէ կեղծիք տեղի չի ունեցել

20 Հունվար, 2022

Ամիսներ առաջ համացանցում տարածվեց «Աջարաբեթ»-ի խաղարկության տեսանյութից մի հատված, որտեղ երևում էր, թե ինչպես է հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն, որը վարում էր նշված խաղարկությունը, նախքան պտտվող թմբուկից խաղարկության որևէ մասնակցի տվյալ հանելը ձախ ձեռքը մոտեցնում զգեստին և ուղղում այն:  Տեսանյութը հասարակության որոշ զանգվածի և ՀՀ գլխավոր դատախազության մոտ կասկած էր առաջացրել, թե հաղորդավարուհին այնտեղից ինչ-որ բան է հանել, որով ենթադրաբար կեղծվել էին խաղարկության արդյունքները:

Արդյունքում Դիանա Մալենկոն հրավիրվեց ՀՀ ոստիակնության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ նա ներկայացավ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանի ուղեկցությամբ:    

Որոշակի իրավական գործողությունների արդյունքում փաստվեց, որ հաղորդավարուհին տվյալ օրը հագել էր նոր զգեստ, որը փոքր-ինչ անհարմարություն էր պատճառում ուղիղ եթերում այն առումով, որ դրա վերին մասը շարունակ բացվում էր: Տեսաձայնագրության ամբողջական ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ Դիանա Մալենկոն զգեստի վերին հատվածը մի քանի անգամ ընդամենն ուղղում է նախքան թմբուկին մոտենալը, իսկ խոշորացված պլանով ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ հաղորդավարուհին շահող մասնակցի տվյալը հանում է թմբուկից:

Արդյունքում քրեական գործ չհարուցվեց և արձանագրվեց, որ «Աջարաբեթ»-ի խաղարկության ընթացքում որևէ կեղծիք տեղի չի ունեցել:

«AM» իրավաբանական ընկերությունը, տարիներ շարունակ ներկայացնելով Adjarabet.am ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունն իրականացնող «Կաբարկո» ՍՊԸ ընկերության շահերը, հորդորում է այլևս որևէ կերպ չշահարկել դերասանուհու կողմից իր զգեստն ուղղելու հանգամանքը և դրանով չարատավորել ընկերության բարի համբավը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ