Հաշտարարության եղանակով վեճի լուծումը վստահվել էր «AM»-ի փաստաբան, հաշտարար Հայկ Բարսեղյանին

22 Մայիս, 2024

Արբիտրաժի և hաշտարարության հայաստանյան կենտրոնին դիմած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները խնդրել էին կողմերի միջև առկա վեճը լուծել հաշտարարությամբ։

Կողմերի առաջարկով «AM» իրավաբանական ընկերության փաստաբան, հաշտարար Հայկ Բարսեղյանը ստանձնել էր հաշտարարության եղանակով վեճի լուծումը։  

Հաշտարարությունը կազմակերպվել էր էլեկտրոնային կարգով` հայերեն և անգլերեն լեզուների համակցմամբ։  

Հաշվի առնելով հաշտարարության եղանակով վեճի լուծման կողմերի կամքն ու հաշտարարության վերաբերյալ առաջատար փորձը` կողմերի նախաձեռնությամբ և հաշտարարի համակարգմամբ կնքվել է հաշտության համաձայնություն, ինչը հնարավորություն է տվել ծագած վեճը լուծել ամբողջությամբ:

Շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում Արբիտրաժի և hաշտարարության հայաստանյան կենտրոնին որակյալ ծառայությունների մատուցման, հաշտարարին ամբողջապես աջակցելու և վստահելու համար։

Հուսով ենք` նման արդյունավետ համագործակցությունը կշարունակվի ի բարօրություն երկրում հաշտարարության ինստիտուտի զարգացմանը և հաշտարարության կողմերին պատշաճ, պրոֆեսիոնալ ծառայությունների մատուցմանը։

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ