Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկելու` ցուցանակները ոչ հայերեն ձևավորելը զանցակազմին համապատասխանող արարք կատարելու համար ՀՀ լեզվի կոմիտեն դիմել էր ՀՀ վարչական դատարան:
«AM» իրավաբանական ընկերության փաստաբան Հայկ Բարսեղյանը, ստանձնելով գործով վստահորդի շահերի պաշտպանությունը, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, վարչական ակտը, պարզեց, որ տնտեսվարողի կողմից չի իրականացվել վարչական մարմնի կողմից վերագրվող արարքը, բացակայում են վստահորդին վարչական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։
Ավելին՝ վստահորդն ամբողջությամբ պահպանել էլ օրենսդրությամբ իրեն վերապահված հնարավորությունը` կատարելով օտարալեզու ապրանքային նշանի գրանցում, այն օգտագործել էր իր խանութ սրահում։
Դատարանի արձանագրմամբ օտար լեզվով օգտագործելու օրենսդրի արգելքը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների վրա, որի պայմաններում վստահորդի գործողությունը թույլատրելի է և չի կարող որակվել որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189.3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտում։
Արդյունքում դատարանն ամբողջությամբ մերժեց ՀՀ լեզվի կոմիտեի հայցը, և վստահորդը չենթարկվեց վարչական պատասխանատվության։