Կայանատեղիների համար վճարումների կանոնների փոփոխությունը, մասնավորապես անվճար կայանման ժամանակահատվածի եռակի բարցրացումը (5-ից 15 րոպե) առաջին հերթին ուղղված է քաղաքացիների և քաղաքի հյուրերի համար ավելի հարմարավետ դարձնել Երևանի կայանատեղիների նոր համակարգը:
Այս մասին ՌԵԳՆՈՒՄ լրատվական գործակալության լրագրողին հայտնեց իշխող Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից Երևանի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանը:
«Բացի այդ, լինելով նոր համակարգ, այն նույնպես կատարելագործման և վերակազմավորման կարիգ ունի, քանզի ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս այն թերությունները , որոնք ուղղելուց հետո միայն կարող ենք ստանալ վարորդների համար հարմարավետ քաղաք: Տվյալ փոփոխությունների գլխավոր դրական արդյունքն այն է, որ կարճ ժամանակահատվածով կայանվելու ցանկության դեպքում վարորդները ստիպված չէն լինի վճարել: Բացի այդ, 5 րոպեն հաճախ չէր բավականում վարորդներին վճարում կատարելու համար և նրանցից ոմանք անարդարացիորեն տուգանվում էին: Այժմ ոչ միայն ավելացվել է անվճար կայանվելու ժամանակահատվածը, այլ նաև որոշված է վճարման ավտոմատներ տեղակայել հենց ավտոկայանատեղիներում» պարզաբանեց նա:
Հունիսի 24-ին ընդունված փոփոխություններում առանձին ուշադրություն է դարձվում սահմանափակ հնարավորություններ ունեցող անձաց խնդիրներին: Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ, սահմանափակ հնարավորություններ ունեցող անձիք և նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների սեփականատերերը ազատված են կայանատեղիների համար վճարումներից:
«Սա անհրաժեշտ, բայց ոչ բավարար քայլ է Երևանը սահմանափակ հնարավորություններ ունեցող անձաց համար ավելի հասանելի և հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Դեռ շատ բան կա անելու, բայց կարծում եմ, որ մեր քաղաքի ղեկավարությունը այս ամենով չի սահմանափակվի, քանի որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը միշտ անկեղծորեն հետաքրքրվել է սահմանափակ հնարավորություններ ունեցող անձաց խնդիրներով: Երևանի ավագանու անդամներից շատերը նույնպես մտահոգված են, մենք ունենք մեր քաղաքը այդ ուղղությամբ զարգացնելու նոր գաղափարներ», - հայտնեց Գրիգոր Մինասյանը:
- Դրա հետ մեկտեղ Երևանի ավագանու անդամը նշեց, որ «ցավոք սրտի, մենք դեռևս չենք կարողացել իրականացնել երևանցիների ցանկությունների և նախագծերի մեծ մասը»: «Սակայն նրանք, ով ապրում է Երևանում կամ ժամանակ առ ժամանակ այցելում է այս հրաշալի քաղաքը, չէն կարող չնկատել այն էական փոփոխությունները, որոնք երևում են ամեն քայլափոխին: Երևանը դեռևս խորհրդային տարիներին համեմատում էին Փարիզի հետ: Այսօր այն իրոք որ գեղեցիք եվրոպական մայրաքաղաք է: Սակայն յուրաքանչյուր երեվանցի արդարացիորեն պահանջկոտ է և ոչ ոք չի պատրաստվում կանգ առնել այս ամենի վրա: Հետևաբար կարելի է ասել, որ մեր բնակչության ոչ բոլոր պահանջներն են բավարարված, բայց մենք այդ ճանապարհին ենք»- եզրափակեց Գրիգոր Մինասյանը: