‹‹AM›› իրավաբանական ըկերությունը հյուրնկալել է ԵՊԲՀ-ի ‹‹Հերացի›› ավագ դպրոցի հումանիտար հոսքի՝ պատմաիրավագիտական ենթահոսքի աշակերտներին: Իրավաբանական կազմակերպության գործունեությանը մոտիկից ծանոթանալու նպատակով աշակերտները շրջայց կատարեցին գլխամասային գրասենյակում, ծանոթացան ընկերության աշխատակազմի, նրանց աշխատանքի և կառուցվածքի հետ: ‹‹AM›› ընկերության բաժնետեր, գլխավոր իրավախորհրդատու, փաստաբան Դավիթ Հունանյանը ապագա իրավաբան մասնագետներին ներկայացրեց իրավաբանի աշխատանքի գործունեությունը՝ առանձնացնելով տվյալ մասնագիտության առանձնահատությունները և հիմնական ուղղությունները, որոնք կօգնեն ապագա իրավաբաններին կայանալ իրենց մասնագիտության մեջ: Ընդունելության ընթացքում աշակերտներին խորհուրդ տրվեց նախքան բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը ատիճանաբար ծանոթանալ ՀՀ օրենսդրությանը և ուսումնասիրել իրավունքի տեսությունը:
Բարձր գնահատելով նման միջոցաևումների կարևորությունը՝ ‹‹AM›› իրավաբանական ըկերությունը շարունակում է աջակցել ապագա իրավաբաններին: