Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր որդեգրած սկզբունքին՝ «AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է հասարակական հիմունքներով իրավական աջակցություն ցուցաբերել քաղաքացիներին՝ նպաստելով նրանց խախտված իրավունքների վերականգնմանը:
Արագածոտնի մարզի Ուշի համայնքի բնակիչ Մարիետա Հովհաննիսյանը դիմել է ընկերությանը՝ իր գույքի օգտագործման շուրջ առաջացած վեճի լուծման նպատակով: Վեճն առնչվում էր մի իրավիճակի, երբ սեփական գույքով անարգել և լիարժեք օգտվելը կախված էր հարևանությամբ գտնվող անձանց հողատարածք մուտք գործելու հետ: Հարևանների կողմից նշված գործողություններն արգելելն անհնարին էին դարձրել սեփական գույքն ըստ հայեցողության քաղաքացու կողմից օգտագործելը: Քաղաքացին դիմել էր դատարան՝ խնդրելով հարկադիր սերվիտուտ սահմանել հարևան հողատարածքի նկատմամբ, սակայն վերջինիս պահանջը դատարանի վճռով մերժվել էր:
«AM» իրավաբանական ընկերության կողմից Հովհաննիսյանի շահերի պաշտպանությունն ստանձնելուց հետո Ընկերության փաստաբանների հմուտ և արհեստավարժ աշխատանքի արդյունքում նշված վճիռը վերաքննիչ դատարանի կողմից բեկանվել է և գործի նոր քննության արդյունքում Մարիետա Հովհաննիսյանի խնդիրը լուծվել է. սահմանվել է հարկադիր սերվիտուտ հարևան հողատարածքի նկատմամբ: