Ընտանիքին փորձում էին դուրս հանել սեփական բնակարանից. «AM»-ի ջանքերով վտարումը կանխվել է

27 Մարտ, 2019

Դեռևս 2015 թվականին Իրանի քաղաքացիություն ունեցող ամուսնական զույգը խաբեության զոհ էր դարձել: Ամուսինները Հայաստանում բնակարան են գնել, սակայն չեն կարողացել գրանցել իրենց սեփականության իրավունքը: Պարզվել է, որ բնակարանը Կադաստրի պետական կոմիտեում գրանցված է եղել ոչ թե վաճառողի, այլ ուրիշ անձի անունով:

Իրենց իրավունքների պատշաճ պաշտպանության նպատակով ամուսնական զույգը դիմել է «AM» իրավաբանական ընկերություն, որի բաժնետեր Դավիթ Հունանյանի ջանքերով հարուցվել է քրեական գործ: Ավելին, պարզվել է` բնակարանը գրանցվել է այլ անձի անունով այն պատճառով, որ նրա և վաճառողի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, իսկ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը ծառայել է որպես փոխառության գումարը վերադարձնելու ապահովում: Ընդ որում, վաճառողը մինչ օրս չի վերադարձրել պարտքը:

Այժմ պարտատերը դիմել է ոստիկանություն՝ խաբեության զոհ դարձած զույգին և նրանց երեխաներին բնակարանից վտարելու պահանջով:

«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու Աիդա Մոսոյանը կարճ ժամանակում դիմել է դատարան և խնդրել մինչև գործի ավարտը ոստիկանությանն արգելել ձեռնարկել որևէ գործողություն: Դատարանը բավարարել է պահանջը, և վտարումն արգելվել է:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ