info@am.am
+374 12 26 26 26
Հայաստան, Երևան
Իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Դավիթ Հունանյանը միացել է «AM» իրավաբանական ընկերության թիմին ընկերության հիմնադրման պահից:
2007 թվականի ընթացքում նա հանդիսացել է «Արմենիա TV» հեռուստաընկերության իրավաբան, իսկ 2009-2012թթ. ընթացքում զբաղեցրել է իրավախորհրդատուի պաշտոն «Defense» իրավաբանական ընկերությունում: 2011 թվականից հանդիսանում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոս: 2012 թվականից նախապատրաստում է կարգապահական գործեր ՀՀ փաստաբանների պալատում: Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա ձեռք է բերել դատարանում շահերի պաշտպանության, բանակցությունների վարման, իրավաբանական հետազոտությունների իրագործման մեծ և արժեքավոր փորձ: