ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վանիկ Մարգարյանը «AM» իրավաբանական ընկերությանը միացել է հիմնադրման պահից՝ մինչ այդ մասնագիտական փորձ ձեռք բերելով «Defense» իրավաբանական գրասենյակում, որտեղ աշխատել է 2009 թվականից: Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճաններ: 2012 թվականին աշխատել է նաև ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում, ինչպես նաև որպես փորձագետ մասնակցել է ԵԱՀԿ (OSCE) և ԵԽ (CoE) կողմից կազմակերպվող ծրագրերի:
2013թ-ին ավարտել է ՀՀ փաստաբանների դպրոցը՝ հանդիսանալով դպրոցի առաջին շրջանավարտներից: 2015թ-ից հանիսանում է արտոնագրված հաշտարար, ինչպես նաև Լոնդոնյան Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնի (CEDR) կողմից հավատարմագրված հաշտարար: 2016թ-ից հանդիսանում է նաև արտոնագրային հավատարմատար՝ մասնագիտանալով ապրանքային նշանների ոլորտում:
Իրավաբանական ծառայություններ է մատուցել ԲՏԱ (Ղազախստան) և Մելլաթ (Իրան) բանկերին, Յանդեքս.Տաքսի, Ռոսնեֆտ, Յուքոմ, Սանիթեք և մի շարք այլ ընկերություններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ICRC), «Swatch group» և «JYSK» հայկական խանութների ցանցերին, սպասարկել է «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ հանդիսանալով հայաստանյան մի շարք առաջատար մեդիա ընկերություններ կառավարող «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի խորհդի անդամ:
Մասնագիտացած է կորպորատիվ, ֆինանսական և հարկային իրավունքի, վարչական իրավունքի և դատավարության, մտավոր սեփականության, ինչպես նաև միջազգային իրավունքի բնագավառներում: