ՌԴ քաղաքացուն սպառնում էր 4-6 տարվա ազատազրկում. «AM» իրավաբանական ընկերության փաստաբանի շնորհիվ նա ազատության մեջ է

13 Հունիս, 2019

2018 թվականի օգոստոսի 18-ին Հրազդան քաղաքում բանկոմատից ավելի քան 9 միլիոն դրամի հափշտակության փորձ էր կատարվել, որի արդյունքում ձերբակալվել էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Անտոն Լոգինովը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում նրան առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության հանցափորձի համար:

Անտոն Լոգինովի իրավունքների պաշտպանությունը ստանձնել էր «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Ալբերտ Սիմոնյանը: Վերջինիս պրոֆեսիոնալիզմի և ընտրած ճիշտ մարտավարության արդյունքում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը, սույն թվականի հունիսի 6-ին որոշում կայացրեց Ա. Լոգինովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Այսպիսով, շուրջ տասն ամիս անազատության մեջ մնալուց հետո «AM» իրավաբանական ընկերության փաստաբանի պաշտպանյալը զերծ մնաց 4-6 տարվա ազատազրկման դատապարտվելուց և ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ