Հայաստանում սեփականության իրավունքի ոլորտում տիրող իրավիճակի մասին «Кавказский вестник»-ին հարցազրույց է տվել «AM»-ի բաժնետեր Դավիթ Հունանյանը

26 Հունիս, 2019

Փաստաբանը նշել է, որ Հայաստանում սահմանադրական մակարդակով երաշխավորվում է սեփականության իրավունքը:

«Հայաստանի օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը համակողմանիորեն և լիարժեք կարգավորում են սոցիալական հարաբերությունների այս ոլորտը: Միջազգային իրավունքի առումով Հայաստանը ստորագրել է մարդու իրավունքների բոլոր հիմնական պայմանագրերը, որոնք նախատեսում և երաշխավորում են սեփականության իրավունքը (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիա, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր և այլն)»,- նշել է նա:

Դավիթ Հունանյանը ներկայացրել է Հայաստանի դատական համակարգի կառուցվածքը, խոսել Վճռաբեկ դատարանի՝ այլ դատարանների համար նախադեպային հանդիսացող որոշումների մասին:

Հարցին՝ որքանով է արդյունավետ դատական համակարգը քաղաքացիների գույքային իրավունքների պաշտպանության գործում, փաստաբանը պատասխանել է.

«Բավական բարդ է պատասխանել երկրի դատական համակարգի արդյունավետության վերաբերյալ հարցին, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների քանակն ու բովանդակությունը կարող է հանդիսանալ որպես ցուցանիշ. այսօրվա դրությամբ ՄԻԵԴ-ը շուրջ 20-ից ավելի որոշումներ է կայացրել Հայաստանի դեմ` սեփականության իրավունքի խախտումների վերաբերյալ»:

«AM»-ի փաստաբանի՝ Հայաստանում սեփականության իրավունքի ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ ներկայացված տվյալները տեղ են գտել «Թեմատիկ երկխոսություններ 2019» էլեկտրոնային տեղեկագրում:
Հղումը՝ http://www.publicdialogues.info/…/Topical%20dialogues%20N3%…

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ