«AM» իրավաբանական ընկերության «Pro Bono» ծառայության միջոցով քաղաքացիները ստացան սեփականության իրավունք բնակարանի նկատմամբ

28 Հունիս, 2019

Քաղաքացիները դիմել էին «AM» իրավաբանական ընկերություն՝ հայտնելով, որ երկար տարիներ ընտանիքով ապրում են բնակարանում, սակայն իրավահաստատող փաստաթղթերի բացակայությամբ պայմանավորված մինչ օրս չէին կարողանում սեփականաշնորհել այն: Հաշվի առնելով բազմանդամ ընտանիքի սոցիալական վիճակը՝ որոշվել էր «Pro Bono» (հասարական հիմունքներով) ծառայության միջոցով կազմակերպել սույն հարցի իրավական սպասարկումը:

«AM»-ի փաստաբան Հայկ Բարսեղյանն ու իրավախորհրդատու Կատրին Սահակյանն ուսումնասիրեցին առկա փաստաթղթերը, սույն իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերը և գրություններ ուղարկեցին պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններ: Ստացված պատասխաններով կազմված վերջնական փաստաթղթերի փաթեթը հասցեագրվեցին Երևանի քաղաքապետարան:

Տեղական ինքնակառավարման մարմնի հետ արդյունավետ համագործակցության արդյունքում բնակարանի մասնավորեցման հարցն ընդգրկվեց Երևանի ավագանու նիստի օրակարգ ու ընդունվեց որոշում, որով բավարարվեց Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին հարցը:

«AM»-ի թիմի հետևողական աշխատանքի արդյունքում Երևանի ավագանու որոշմամբ վերոնշյալ բնակարանի նկատմամբ ձևակերպվեց դիմումատուների սեփականության իրավունքը:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ