Կազմակերպությունը դիմել էր «AM» իրավաբանական ընկերությանը՝ աշխատանքային վեճի կարգավորման նպատակով: Խնդիրը հստակ էր. հաճախորդը չէր ցանկանում շարունակել աշխատանքային հարաբերություններն աշխատողի հետ, ուստի անհրաժեշտ էր կարճ ժամանակահատվածում լուծել կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը՝ ապահովելով երկու կողմերի համար ընդունելի և փոխշահավետ պայմաններ:
Վստահորդին վերոնշյալ խնդրի լուծման առավել արդյունավետ տարբերակներ առաջարկելու նպատակով աշխատանքային իրավունքի ոլորտում մասնագիտացած «AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Նարինե Սարգսյանը և Հայկ Բարսեղյանն ուսումնասիրեցին աշխատողի աշխատանքային պայմանագիրը, ընկերության ներքին կարգապահական կանոնները և, ելնելով վստահորդի լավագույն շահերից, առաջարկեցին խնդրի լուծման բանակցային ճանապարհը: Արդյունքում հնարավոր եղավ գտնել հարցի լուծման երկկողմանի ընդունելի տարբերակ, և աշխատանքային պայմանագիրը լուծվեց կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ վստահորդին զերծ պահելով հետագա հնարավոր երկար և ծախսատար դատական գործընթացներից:
Աշխատանքային վեճերի ուսումնասիրման ու լուծման երկարամյա փորձը վկայում է այն մասին, որ վեճի լուծման արտադատական (բանակցային) տարբերակն առավել արդյունավետ է կողմերի համար, իսկ «AM»-ի փաստաբանները միշտ պատրաստ են ապահովել այդ գործընթացի իրավական սպասարկումը: