Անհուսալի թվացող խոշոր պարտքը վերադարձվեց «AM»-ի փաստաբան Հայկ Բարսեղյանի ջանքերով

2 Հոկտեմբեր, 2019

«AM» իրավաբանական ընկերություն էր դիմել ՀՀ-ում ապրանքներ մատակարարող խոշոր ընկերություն՝ պարտքերի արդյունավետ հետգանձում իրականացնելու խնդրանքով: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու տարբեր գործերով բավարարել էր «AM» իրավաբանական ընկերության ներկայացրած հայցապահանջները:  Չնայած կողմի բոլոր փորձերին` դատական ակտը բողոքարկելու վերադաս դատական ատյաններ, բողոքները մերժվել էին, վճիռները թողնվել էին նույնությամբ:

Դատական ակտերը կամովին չէին կատարվել, ուստի ուղարկվել էին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն: Հարուցված կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողը գույք ու դրամական միջոցներ չէր հայտնաբերել, ինչի արդյունքում կատարողական վարույթն ավարտվել էր:

«AM»-ի պարտքերի հետգանձման թիմը սկսել էր պարտապանների գույքի ու դրամական միջոցների հայտնաբերման սեփական «հետաքննությունն» ու ստացված տեղեկությունները փոխանցել էր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայություն. վարույթները վերսկսվել էին:

Արդյունքում պարտապանները դատական ակտով նախատեսված պարտքի մի մասը՝ ավելի քան 2.500.000 ՀՀ դրամ վերադարձրին, իսկ մյուս մասով կողմերի միջև կնքվեց հաշտության համաձայնություն՝ ամսական վճարումներ կատարելու պայմանով:  

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ