Փոխվարչապետի խորհրդական Ավետիք Էլոյանի շահերը կպաշտպանի «AM» իրավաբանական ընկերությունը

13 Հունվար, 2020

Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը զրպարտող տեղեկատվություն է տարածել առ այն, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը իբր կապված է կոռումպացվածության հետ ու պատվերներ է ստանում պաշտոնի չարաշահման շնորհիվ։  Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը` ստուգվել է նաև իրավապահ մարմինների կողմից և քրեական գործի հարուցումը մերժվել է։ 

Նշվածի հետ կապված Ավետիք Էլոյանը դիմել է «AM» իրավաբանական ընկերություն, ինչից հետո ընկերության փաստաբան Վանիկ Մարգարյանը ստանձնել է վերջինիս շահերի պաշտպանությունը, և հայցադիմում է ներկայացվել դատարան` հերքման պահանջով։ 

Սարհատ Պետրոսյանը 10.01.2020թ․ հրապարակայնորեն նշել է, թե նշված գործի շարունակումը Ավետիք Էլոյանի շահերից չի բխում, և իբր հայցն արդեն մերժվել է, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Հայցադիմումը վերադարձվել է դատարանի կողմից ձևական պատճառներով և դատավարական ժամկետների խախտումներով, ինչից հետո հայցը կրկին ներկայացվել է 27.12.2019թ–ին։ Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցով որոշումը դեռևս առկա չէ։ Նշված գործը և հետագա նրա ընթացքը չի բխում բացառապես Սարհատ Պետրոսյանի շահերից, ում արտահայտություններում զրպարտության առկայությունը անվիճելի է, ինչն ի վերջո «AM» իրավաբանական ընկերության ջանքերով վերջինիս համար հանգեցնելու է օրենքով սահմանված պատասխանատվության։

 

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ