Համաշխարհային բանկը պաշտոնական շնորհակալագիր է հղել «AM» իրավաբանական ընկերությանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտի վերաբերյալ տեղեկատվությունն էական նշանակություն է ունեցել «Doing Business» ծրագրի շրջանակում պատրաստված ուսումնասիրության համար: Ծրագրի շնորհիվ աշխարհի 115 տնտեսություններ տեղական ձեռներեցների համար ավելի դյուրին են դարձրել բիզնեսով զբաղվելը:
«AM»-ի փաստաբան Ալբերտ Սիմոնյանը 2019 թվականի գարնանն իր մասնագիտական կարծիքը և վերլուծությունն էր ներկայացրել ՀՀ-ում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա օրենսդրական զարգացումների և խնդիրների վերաբերյալ:
Համաշխարհային բանկը մեր փաստաբանին հավաստագիր և շնորհակալական նամակ է տրամադրել՝ «Doing Busines» ծրագրում իր անգնահատելի ներդրման համար: