Բնակարանն ապօրինի գրանցվել էր ուրիշի անվամբ. «AM»-ի շնորհիվ արդարությունը վերականգնվեց դատարանում

3 Ապրիլ, 2020

Հերթական անգամ Հայաստան վերադառնալիս փորձելով բացել իր բնակարանի դուռը՝ քաղաքացին պարզել էր, որ կողպեքը փոխված է, իսկ բնակարանն ունի նոր սեփականատեր: Նա իրավական աջակցություն ստանալու նպատակով դիմել էր «AM» իրավաբանական ընկերություն:

Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ դեռևս 2015թ.-ին կեղծ լիազորագրի հիման վրա քաղաքացու անունից կնքվել էր երկու պայմանագիր, որոնցով նրան պատկանող բնակարանը դրվել էր գրավ այնպիսի պարտքեր վերադարձնելու համար, որոնցից նա տեղյակ չէր: Արտերկրում գտնվելով պայմանավորված՝ նա այդ ամենը բացահայտել էր շատ ուշ: Արդյունքում բնակարանը գրանցվել էր պարտատիրոջ անվամբ՝ որպես սեփականություն:

Դեպքի առթիվ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան, բաժնետեր Դավիթ Հունանյանը հայց էր ներկայացրել դատարան: Օրեր առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է փաստաբանի 8 պահանջները: Մասնավորապես, դատարանն անվավեր է ճանաչել գրավի երկու պայմանագրերը, երկու գրավի իրավունքների պետական գրանցումը, նոր սեփականատիրոջ անվամբ պետական գրանցումը և վերականգնել քաղաքացու սեփականության իրավունքը բնակարանի նկատմամբ, ինչպես նաև քաղաքացուն ազատել երկու պարտքերը վճարելու պարտականությունից, որոնք նա չէր վերցրել:

Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ