Դեռևս 2019թ.-ին Armsport.am լրատվական կայքը հրապարակել էր հոդվածներ, որոնք պարունակում էին իրականությանը չհամապատասխանող տեղեկություն՝ լատվիացի ֆուտբոլիստ Կիրիլ Գրիգորովի վերաբերյալ:
Մարզիկը դիմել էր «AM» իրավաբանական ընկերության գրասենյակ՝ հայցելով իրավական աջակցություն: Ընկերության բաժնետեր, փաստաբան Դավիթ Հունանյանն ու փաստաբան Լարիսա Հայրապետյանը, ուսումնասիրելով լրատվական հոդվածների բովանդակությունը, հանգել էին հետևության, որ լրատվական կայքի հրապարակած նյութն իր մեջ պարունակում է զրպարտության հատկանիշներ՝ ոտնձգելով մարզիկի պատվի, արժանապատվության և գործարար համբավի դեմ:
Այդ նպատակով փաստաբանների կողմից պատրաստվել և դատարան էր մուտքագրվել հայց՝ ընդդեմ լրատվամիջոցի:
Տարված աշխատանքի արդյունքում լրատվականն առաջարկեց հաշտություն, և փոխզիջման շնորհիվ փաստաբաններին հաջողվեց վեճն արագ ավարտել: Լրատվամիջոցն իր կայքից հեռացրեց զրպարտող հոդվածները և մասամբ հատուցեց մեր հաճախորդի դատական ծախսը: