Ձեր իրավական խնդիրներն «AM»-ի միջոցով կարող եք լուծել արդեն նաև Կանադայում

21 Մայիս, 2020

«AM» իրավաբանական ընկերությունը, շարունակելով ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը, համագործակցության հուշագիր է կնքել Կանադայում գոծող «INGWE IMMIGRATION Co.» ընկերության հետ:

«INGWE IMMIGRATION Co.»-ն Կանադայի ամենամեծ քաղաքում՝ Տորոնտոյում գործող առաջատար իմիգրացիոն ընկերություններից է: Այն մասնագիտացած է բոլոր տեսակի իմիգրացիոն ծառայությունների մատուցման ոլորտում, ներառյալ Կանադայում աշխատանքի, ուսման, ներդրում կատարելու և այլ հիմքերով կացության թույլտվությունների ստացման գործընթացի իրավական սպասարկումը:

Ի լրումն իմիգրացիոն ծառայությունների, ընկերությունը նաև օժանդակում է իր վստահորդներին Կանադայում գույքի գնման կամ վարձակալության, ընկերության գրանցման և այլ հարցերում: Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների նկարագրին կարելի է ծանոթանալ «INGWE IMMIGRATION Co.»-ի պաշտոնական կայքէջում՝ https://www.ingwe.ca/en/:

«AM» իրավաբանական ընկերությունը շարունակաբար ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակները՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով իր վստահորդներին լուծելու իրենց իրավական խնդիրները ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ