Նոր համագործակցություն «AM»-ի և «Fox Legum» միջազգային ցանցի միջև

23 Դեկտեմբեր, 2020
«AM» իրավաբանական ընկերությունը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության շրջանակները:
Կարևորելով ոչ միայն տեղական, այլև օտարերկրյա և միջազգային հաճախորդներին որակյալ իրավաբանական ծառայությունների մատուցումը՝ «AM» իրավաբանական ընկերությունը համագործակցության հուշագիր է կնքել «Fox Legum» ընկերության հետ:
Համագործակցության հուշագրի շրջանակներում «AM»-ը հնարավորություն կունենա իրավաբանական ծառայություններ մատուցել աշխարհի տարբեր հատվածներում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք Հայաստանում իրավաբանական ծառայություններ ստանալու անհրաժեշտություն կունենան:
«Fox Legum»-ը միջազգային ընկերություն է, որն առաջարկում է բիզնես լուծումներ տարբեր ոլորտներում: Ընկերության կողմից ստեղծված հարթակի շնորհիվ հնարավոր է ստանալ բազմատեսակ, նաև՝ իրավաբանական ծառայություններ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
Նոր համագործակցության շնորհիվ «AM» իրավաբանական ընկերությունը հնարավորություն է ունենում ընդլայնել իր վստահորդների շրջանակը:
Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ