«AM» իրավաբանական ընկերության իրավաբանները հերթական հաղթանակն են գրանցել դատարանում: Քաղաքացին դիմել էր «AM»-ին՝ Դիլիջան համայնքին պատկանող իր կողմից տարիներ շարունակ օգտագործվող հողատարածքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունք ստանալու հարցի հետ կապված:
Դիլիջանի քաղաքապետարանի կողմից մերժվել էր քաղաքացուն ձեռքբերման վաղեմության իրավունքի տրամադրումը:
«AM» իրավաբանական ընկերության իրավաբաններ Լարիսա Հայրապետյանը և Աշոտ Շամշյանը հայց էին ներկայացրել ընդդեմ Դիլիջանի համայնքապետարանի՝ խնդրելով դատարանին պարտավորեցնել Դիլիջանի համայնքապետարանին քաղաքացու կողմից օգտագործվող հողամասի նկատմամբ ճանաչել նրա ձեռքբերման վաղեմության իրավունքը։
Վարչական դատարանը հիմնավոր է համարել «AM» իրավաբանական ընկերության իրավաբանների կողմից ներկայացված այն փաստարկները, ըստ որի քաղաքացին շուրջ տասը տարի անընդմեջ բարեխիղճ կերպով օգտվել է վերոնշյալ հողատարածքից և ունի այդ հողամասի ձեռքբերման նախապատվության իրավունք, և առկա են իրավունքը տրամադրելու համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը, ի դեմս դատավոր Կարեն Զարիկյանի, վճռեց պարտավորեցնել համայնքապետարանին քաղաքացուն տրամադրել ձեռքբերման վաղեմության իրավունք: