«AM» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախարհրդատու, փաստաբան Վանիկ Մարգարյանը մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) շրջանակներում «Հեղինակային իրավունքի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի վերաբերյալ քննարկմանը: Քննարկման ընթացքում Վանիկ Մարգարյանը առանձնացրել է նոր օրենքի նախագծի մի շարք մտահոգիչ կետեր, որոնք հակասության մեջ են ՀՀ գործող օրենսդրության, ոլորտը կարգավորող միջազգային պայմանագրերի, ձևավորված պրակտիկայի հետ և առաջարկել է համապատասխան փոփոխություններ` հեղինակների իրավունքների և ոլորտում ներդրումներ անող ձեռնարկատերերի շահերի համաչափության պահպանումը ապահովելու համար: