«AM»-ի ծառայություններն արդեն հասանելի են նաև Սլովակիայում. նոր համագործակցության հուշագիր է կնքվել

26 Հոկտեմբեր, 2021

«AM» իրավաբանական ընկերությունն իր հաճախորդների համար ավելի հասանելի դառնալու նպատակով ընդլայնում է մատուցվող ծառայությունների աշխարհագրությունը: Այս անգամ մեր ընկերությունը համագործակցության հուշագիր է կնքել Սլովակիայում գործող «FALATH & PARTNERS» ընկերության հետ: Սա նշանակում է, որ մեր մատուցած ծառայություններն արդեն հասանելի են Սլովակիայում:

Մեր գործընկեր «FALATH & PARTNERS» ընկերությունը տեղակայված է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում և համարվում է առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը: Այն հիմնականում  մասնագիտացած է առևտրային իրավունքի ոլորտում, ծառայություններ է մատուցում ինչպես «Fortune 500» ռեյտինգային ցուցակում ընդգրկված խոշորագույն ընկերություների, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների ու նորաստեղծ ընկերությունների: Միաժամանակ, «FALATH & PARTNERS» ընկերությունը ծառայություններ է մատուցում հարկային, ընտանեկան, քրեական, աշխատանքային և իրավունքի այլ ճյուղերում:

«FALATH & PARTNERS» ընկերությունը ARROWS INTERNATIONAL անկախ խորհրդատվական ընկերությունների գլոբալ ցանցի անդամ է, որոնք իրավաբանական, հարկային և հաշվապահական ծառայություններ են մատուցում աշխարհի ավելի քան 60 երկրներում:

«FALATH & PARTNERS»-ի գործունեությանն ու մատուցած ծառայություններին կարող եք ծանոթանալ ընկերության պաշտոնական կայքէջում՝ https://falathpartners.sk/en_US/home :

 «AM» իրավաբանական ընկերությունը, շարունակաբար ընդլայնելով միջազգային համագործակցության շրջանակները, հնարավորություն է տալիս իր վստահորդներին լուծել իրենց իրավական խնդիրները ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում:

 Մեր ծառայությունները հասանելի են աշխարհի 15 երկրներում, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.am.am/eng/the-firm/partner-law-firms/:

Լրահոս
Կարծիքներ
Facebook
 

Կապվել մեզ հետ