«AM» իրավաբանական ընկերության իրավաբանները, ներկայացնելով իրենց վստահորդի շահերը, ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողով ներկայացրել էին դիմում «Էլմարկետ» ՍՊԸ-ի կողմից հասարակության մոլորեցմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներով վարույթ հարուցելու վերաբերյալ, մասնավորապես այն հիմքով, որ նշված ընկերությունը Facebook («Ֆեյսբուք») և Instagram («Ինստագրամ») սոցիալական ցանցերի իր՝ «Էլդորադո Հայաստան» («Эльдорадо Армения») էջով կատարել էին ներկրվող ապրանքի՝ սուրճի գովազդ՝ գովազդում ընդգծելով, թե «Էլդորադոն հանդիսանում է Nespresso ապրանքանիշի պաշտոնական գործընկերը Հայաստանում, մինչդեռ վերոնշյալ ընկերությունը հանդիսանում է ընդամենը ներկրող, ոչ թե պաշտոնական գործընկեր»։
Հիմք ընդունելով «AM» իրավաբանական ընկերության իրավաբանների՝ Վանիկ Մարգարյանի, Արտյոմ Սուջյանի և Արինա Մանուկյանի կողմից ներկայացված դիմումը իրավախախտման առկայության վերաբերյալ, ներկայացված հիմնավորումները և ապացույցները, ինչպես նաև «Էլմարկետ» ՍՊԸ կողմից իրեն վերագրված իրավախախտումը ընդունելու, իրավախախտման հետևանքները վերացնելու, eldorado.am կայքում համապատասխան տեղեկությունը հերքող հայտարարություն տարածելու հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել նշված ընկերությանը նախազգուշացում տալու մասին։
Այսպիսով, «AM»-ը հերթական հաջողությունն է գրանցել սպառողների շահերի պաշտպանության ոլորտում՝ նպաստելով ապրանքային շուկայում անբարեխիղճ մրցակցության դեպքերի արգելմանը:
Նմանատիպ որոշումների կայացումը և խախտումների արձանագրման նկատմամբ հետևողական մոտեցման ցուցաբերումը առանձնահատուկ նշանակություն կարող են ունենալ սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝