Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Գետնատուն» գինու գործարանի տնօրենի` Աղասի Բաղդասարյանի ընտանիքում տեղի էր ունեցել ողբերգություն: Նրա որդին կրակել և սպանել էր թոռանը՝ գինեգործի դստեր որդուն:
Տնօրենի որդուն կալանավորել էին, իսկ այնուհետև մեղադրանք էին առաջադրել նաև հենց իրեն, թե իբր թոռան մահից անմիջապես հետո այցելել է որդու տուն՝ ցանկանալով սպանել վերջինիս կնոջն ու երեխային: Արդյունքում՝ ի զարմանս Բաղդասարյանին ճանաչող անձանց, նա կալանավորվում է:
Վերջինիս պաշտպանությունը ստանձնում է «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանը, ում ջանքերի շնորհիվ կալանավորվելուց երկու ամիս անց Աղասի Բաղդասարյանն ազատ է արձակվում:
Հայտնի գինեգործը դեռևս տարիներ առաջ անձնական բացասական հարաբերություններ էր ձևավորել Վայոց ձորի մարզի դատախազի հետ, որը վերաքննիչ բողոք է ներկայացնում դատարանի որոշման դեմ և ամեն գնով փորձում է Բաղդասարյանին պահել անազատության մեջ: Վերաքննիչ դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կրկին կալանավորում է 75-ամյա, կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող Աղասի Բաղդասարյանին:
Հետագայում «AM» իրավաբանական ընկերության փաստաբաններ Լևոն Սահակյանի և Դավիթ Հունանյանի համատեղ ջանքերով Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, կրկին ազատ արձակեց Աղասի Բաղդասարյանին: